ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը

Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
14.01.2025 | 14:27

Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին, և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:

Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում, կարծում եմ, ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:

Հիմա՝ հարց. արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ